ՍԻԿՏԻՐ Սիմվոլիկ ուղղվածության պաշտոնական կայք բարևվում է ձեզ,
Վայ, այս ի՞նչ Է։
Այստեղ է տեղակայված "ՍԻԿՏԻՐ"–ի պաշտոնական ներկայացուցչությունը Ինտերնետ ցանցում։ Այստեղ ուղարկում են։
Եվ ի՞նչ է այս ամենը նշանակում։
Եթե դուք հայտնվել եք այստեղ, ապա դա նշանակում է միայն մի բան՝ ձեզ սիկտիր են արել։ Կոպիտ, բայց քաղաքավարի ՝ ուղարկելով ձեզ այս հղումը։
Ինչպե՞ս կարող էր այսպիսի բան պատահել ինձ հետ։
Ահա ամենատարածված պատճառները՝
Դուք հոգնեցրել եք խոսակցին տեղի–անտեղի հարցերով, խնդրանքներով կամ խորհուրդներով։
Դուք նեղացրել եք խոսակցին անզգույշ արտահայտությամբ՝ կպել նրա կրոնական, երաժշտական և այլ տեսակետերին, կպել նրա խաթրին կամ մեկ այլ ձևով ներխուժել նրա ներքնաշխարհը և քննադատել այն, ինչ նրա համար թանկ է։
Ձեզ ակնարկում են, որ չեն վերադարձնելու պարտքը, չեն տալու աշխատավարձը, մերժել են ձեր սեռական հարաբերությունների ակնկալիքները։
Ձեզ հետ ուղղակի չեն ուզում շփվել։ Այդպես էլ է պատահում։
Բայց ձեր դեպքում պատճառը պարզ է՝
Իհարկե կա հնարավորություն, որ դուք այստեղ եք հայտնվել պատահականորեն՝ օրինակ գնտելով այն ինտերնետ–որոնման մեքենայով։ Խորհեք դրա մասին. հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ է լրջորեն վերանայել կյանքի նկատմամաբ վերաբերմունքը եթե նույնիսկ որոնման մեքենաները իրանց ցնակությամբ ձեզ սիկտիր են անում։
Բա ի՞նչ անեմ հիմա։
Խորհուրդ ենք տալիս.
Վերանայել ձեր վերաբերմունքն այդ մարդու նկատմամբ։
Նեղանալ նրանից։
Գրանցել ինչ որ տեղ այս հղումը և մեկ այլ անգամ ուղարկել այն նրան, ում անձամբ դուք եք ուզում սիկտիր անել։
Գլխավոր խորհուրդը ձեզ ապագայի համար՝
Բա ո՞նց հիմա ապրեմ։
Հիշե՛ք. դուք սիկտիր արածների շարքում ո՛չ առաջինն եք, ո՛չ ել վերջինը։ Այս կայքը ստեղծվել է 2006 թվականի հուլիսի 21–ին, և այդ ժամանակվանից սիկտիր են արվել այստեղ ուղիղ 900390 մարդ։
Զգուշացե՛ք կեղծիքներից։ Այս կայքը առաջնայինն է և միակը։ Մենք անընդհատ կատարելագործում ենք այն։
Իմացե՛ք. հատուկ ինտերակտիվ սարքի շնորհիվ, ամեն անգամ երբ ինչ որ մեկը սիկտիր է լինում, "Սիմվոլիկ ուղղվածության պաշտոնական կայք"–ի գլխավոր գրասենյակում ձայնարկիչներից դուրս է պրծնում մի տխուր, կամաց հոգոց։ Մենք տեղյա՛կ ենք ձեր արկածների մասին։ Սիկտիրը սիրում է ձեզ։
սիկտիրի ադմինիստրացիան ոչ մի պատասխանատվություն չի կրում կարմիր ընդգծված տողերի պարունակության համար
դուք կարող եք հորինել այսպիսի տողեր սիկտիր–խբագրիչի միջոցով