Փոքր քայլ մարդու համար՝ մեծ քայլ ամբողջ մարդկության համար։ ©Ն.Արմստրոնգ
"Let my people go!" ©Լ.Արմստրոնգ

ՍԻԿՏԻՐ
Սիմվոլիկ ուղղվածության պաշտոնական կայք


Վայ, այս ի՞նչ Է։

Այստեղ է տեղակայված "ՍԻԿՏԻՐ"–ի պաշտոնական ներկայացուցչությունը Ինտերնետ ցանցում։ Այստեղ ուղարկում են։

Եվ ի՞նչ է այս ամենը նշանակում։

Եթե դուք հայտնվել եք այստեղ, ապա դա նշանակում է միայն մի բան՝ ձեզ սիկտիր են արել։ Կոպիտ, բայց քաղաքավարի ՝ ուղարկելով ձեզ այս հղումը։

Ինչպե՞ս կարող էր այսպիսի բան պատահել ինձ հետ։

Ահա ամենատարածված պատճառները՝

  • Դուք հոգնեցրել եք խոսակցին տեղի–անտեղի հարցերով, խնդրանքներով կամ խորհուրդներով։
  • Դուք նեղացրել եք խոսակցին անզգույշ արտահայտությամբ՝ կպել նրա կրոնական, երաժշտական և այլ տեսակետերին, կպել նրա խաթրին կամ մեկ այլ ձևով ներխուժել նրա ներքնաշխարհը և քննադատել այն, ինչ նրա համար թանկ է։
  • Ձեզ ակնարկում են, որ չեն վերադարձնելու պարտքը, չեն տալու աշխատավարձը, մերժել են ձեր սեռական հարաբերությունների ակնկալիքները։
  • Ձեզ հետ ուղղակի չեն ուզում շփվել։ Այդպես էլ է պատահում։

Իհարկե կա հնարավորություն, որ դուք այստեղ եք հայտնվել պատահականորեն՝ օրինակ գնտելով այն ինտերնետ–որոնման մեքենայով։ Խորհեք դրա մասին. հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ է լրջորեն վերանայել կյանքի նկատմամաբ վերաբերմունքը եթե նույնիսկ որոնման մեքենաները իրանց ցնակությամբ ձեզ սիկտիր են անում։

Բա ի՞նչ անեմ հիմա։

Խորհուրդ ենք տալիս.

  • Վերանայել ձեր վերաբերմունքն այդ մարդու նկատմամբ։
  • Նեղանալ նրանից։
  • Գրանցել ինչ որ տեղ այս հղումը և մեկ այլ անգամ ուղարկել այն նրան, ում անձամբ դուք եք ուզում սիկտիր անել։
     

Բա ո՞նց հիմա ապրեմ։

  • Հիշե՛ք. դուք սիկտիր արածների շարքում ո՛չ առաջինն եք, ո՛չ ել վերջինը։ Այս կայքը ստեղծվել է 2006 թվականի հուլիսի 21–ին, և այդ ժամանակվանից սիկտիր են արվել այստեղ ուղիղ 897712 մարդ։
  • Զգուշացե՛ք կեղծիքներից։ Այս կայքը առաջնայինն է և միակը։ Մենք անընդհատ կատարելագործում ենք այն։
  • Իմացե՛ք. հատուկ ինտերակտիվ սարքի շնորհիվ, ամեն անգամ երբ ինչ որ մեկը սիկտիր է լինում, "Սիմվոլիկ ուղղվածության պաշտոնական կայք"–ի գլխավոր գրասենյակում ձայնարկիչներից դուրս է պրծնում մի տխուր, կամաց հոգոց։ Մենք տեղյա՛կ ենք ձեր արկածների մասին։ Սիկտիրը սիրում է ձեզ։


© թարգմանիչ Dream_InspectoR